Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած կնոջ մասին. նա առաջին անգամ չէ նրան քայլը դիմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։

Հիվանդանոցից հայտնեցին նաեւ, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական եւ նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։ «Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

Վնասված են տիկնոջ 2 ոտքը եւ ողնաշարը։ Ավելի վաղ գրել էինք, որ կինն առաջին անգամ չէ նման քայլի դիմում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս