«Ինչո՞վ է բացատրում գրպանային Մարուքյանը իր՝ իշխանության կցորդ չլինելը»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞վ է բացատրում գրպանային Մարուքյանը իր՝ իշխանության կցորդ չլինելը

Աչքովս ընկավ մի հարցազրույց, որում Մարուքյանը հերթական անգամ պատճառաբանում է ՍԴ չդիմելու քայլը. ի՞նչ է ասում նա.

«ՍԴ-ն նույն օրը, երբ սահմանադրական փոփոխություններն էր քննարկվում, վերսկսել է Ռ. Քոչարյանի գործի վարույթը» – ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ-ն պարտավոր է անհապաղ վերսկսել գործի վարույթը, եթե կասեցման հիմքերը վերացել են։ Տվյալ դեպքում, կասեցման հիմք հանդիսացող խորհրդատվական կարծիքների ստացմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը գործը վերսկսվել է։ Կարո՞ղ էր ՍԴ այլ բան անել՝ ՈՉ։

«ՍԴ-ում կարող էին չէ՞ ուրիշ այլ դիմումներով որոշում ընդունել, բայց հենց այդ գործով են վերանայվում քննության ժամկետները» – Edmon, նախ այդ գործով քննության ժամկետ նշանակված չի եղել, ուստի չէր էլ կարող քննության ժամկետը վերանայվել։ Իսկ թե ինչու է հենց այդ գործը վերսկսվել, այլ ոչ այլ գործեր, շատ պարզ պատճառով՝ այլ կասեցված գործերով վերսկսման հիմք առկա չի եղել (օրինակ, որքանով տեղյակ եմ, մի գործով սպասում են Կառավարության թարգմանությանը, որը դեռևս չի ներկայացվել)։ Ավելին, այդ նույն աշխատակարգային օրը բազմաթիվ այլ գործերով որոշումներ են կայացվել և նշանակվել դատաքննության օր։ Ի դեպ, կցանկանայի Ձեր էնտուզիազմը տեսնել այն ժամանակ, երբ ՍԴ-ն, կրկին նույն հիմքով, վերսկսեց Լանզարետեի կոնվենցիայով գործի քննությունը։

Որպեսզի ցույց տա ՍԴ որոշման կապը որոշ պրոցեսների հետ, ասումա. «Բա եթե ՍԴ-ն ուզում էր այդ որոշումը ընդունել, ինչո՞ւ չէր ընդունում վեց ամիս առաջ» – ախր այ կլասիկ պատգամավոր, ո՞նց ընդուներ, եթե հնարավոր էր գործը վերսկսել միայն կարծիքները ստանալուց հետո, վեց ամիս առաջ այդ կարծիքները դեռ չէին ստացվել։ Հետո էլ, որպեսզի շատ ակնհայտ չլինի սուտը, ստացվող կարծիքներն ա նսեմացվում, թե բա ինչներին էր պետք այդ կարծիքները։ Հարգելի պարոն Մարուքյան, շատ չքննարկելով կարծիքների կարևորությունը, պետք է նշեմ, որ անկախ այդ հանգամանքից, ամեն դեպքում, դիմել էին և պարտավոր էին սպասել (ի դեպ, զարմանալիորեն այդ կարծիքների անկարևորության մասին նախկինում չէիք խոսել, եթե չասեմ՝ հակառակը)։ Ավելին, ասե՞մ, թե ինչ էիք բամբասելու ՍԴ մասին, եթե հանկարծ շտապողականություն լիներ, և գործը քննվեր առանց կարծիքները ստանալու։ Հարգելի պարոն Մարուքյան, իսկ ինչ վերաբերում է գործը ձգձգելու առումով վարկաբեկմանը, նշեմ` նախկինում ձևավորված միջազգային փորձի կանխատեսումից ելնելով` այդ կարծիքները պետք է ստացվեին դեռևս վեց ամիս առաջ։

Հ.Գ. Հուսամ կարողացա համոզել, որ անկախ պատգամավոր Բաբաջանյանի նախկին կուսակից Մարուքյանը իսկապես գրպանային ընդդիմություն «չէ», և նրա գործողությունները պայմանավորված են միայն դավանած արժեքներով և սկզբունքներով»։

ԻՆՉՈ՞Վ Է ԲԱՑԱՏՐՈՒՄ ԳՐՊԱՆԱՅԻՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԻՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴ ՉԼԻՆԵԼԸ Աչքովս ընկավ մի հարցազրույց, որում Մարուքյանը…

Gepostet von Robert Hayrapetyan am Samstag, 27. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս