Բաժիններ՝

Ուկրաինական ավիաընկերությունը շուտով կվերսկսի միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցանկում է

«Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիս ամսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք:

Ինչպես հաղորդում է  AnalitikaUA.net-ը, Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է:

Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն պլանավորում է իրականացնել չվերթներ Կիևից Ստամբուլ, իսկ Օդեսայից և Կիևից՝ դեպի Թել Ավիվ:

Բացի այդ, ամեն երեքշաբթի և շաբաթ օրերին նախատեսվում են չվերթներ Կիև-Ամստերդամ ուղղությամբ, իսկ ամեն չորեքշաբթի և կիրակի՝ Կիև-Փարիզ:

Հուլիսի 16-30-ը կլինեն նաև թռիչքներ դեպի Դուբայ և կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին: Նույն ժամանակահատվածում կավելանան նաև Կիև-Թբիլիսի, Կիև-Լառնակա, Կիև-Աթենք, Կիև-Լոնդոն, Կիև-Տորոնտո չվերթներ:

Օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաև՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթումի, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երևան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա և Քիշնև քաղաքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս