Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ. news.am

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հակոբյանը` հավելելով որ ինքն անպայման 14:00-ին ներկայանալու է ԱԱԾ:

Ըստ Հակոբյանի ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ իր ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս