Բաժիններ՝

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանով Հայաստան բնական գազի մատակարարումը:

«Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների», – ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս