Բաժիններ՝

Բրիտանացին ջարդել է Lamborghini-ն այն գնելուց 20 րոպե հետո

Մեծ Բրիտանիայի բնակիչը 200 հազար ֆունտով գնել է Lamborghini Huracan Spyder մարզական ավտոմեքենան: Տղամարդը ջարդել է երկտեղանոց սուպերքարը բառացիորեն ավտոմեքենայի գնումից 20 րոպե անց, գրում է The Sun-ը:

Պատահարը տեղի է ունեցել մայրուղու վրա: Ըստ Lamborghini-ի սեփականատիրոջ՝ նա արագություն է բացել և հասկացել է, որ մեքենան իրեն չի հնազանդվում: Նա փորձել է կանգ առնել, միևնույն ժամանակ՝ ավտոմեքենայի հետին մաս է մխրճվել ֆուրգոն:

Ֆուրգոնի վարորդը քիչ վնասվածքներ է ստացել: Ինչպես է իրեն զգում Lamborghini-ի վարորդը՝ չի հաղորդվում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս