Բաժիններ՝

«Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը եւ դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենեւին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են այդպիսին։

Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին եւ կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։

Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։
Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, եւ ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ եւ համատարած բնույթի մասին»:

Լուր տարածվեց, որ "Իմ քայլի" մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի…

Gepostet von Aghasi Yenokyan am Mittwoch, 24. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս