Ինչո՞ւ է նախագահն օրենքները ստորագրել կեսգիշերն անց. Պարզաբանում են նախագահի աշխատակազմից

Երեկվանից հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված օրենքները և հատկապես այդ ստորագրության համար ընտրված ժամը՝ կեսգիշերն անց:

Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկու հարց հղեց.

«Արդյոք ոչ աշխատանքային ժամերին որոշումներ կայացնելու և հրամաններ ստորագրելու պրակտիկա կա՞:

Եվ ի՞նչ հրատապությամբ էր պայմանավորված այդ ժամին հրամանների ստորագրումը»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր երկու հարցերի պատասխանը ստացանք մեկ տողով.  «Ի պատասխան Ձեր  հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատաժամանակը նորմավորված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930