Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի ջոկատում փառավոր մարտական ուղի անցած և 1992թ.-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսի հիշատակին, նրա ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհել Սերգեյ Ամիյանի կիսանդրու պատվանդանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս