«Եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կլասիկ քաղաքական գործիչ Edmon Marukyanը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու պատասխանատվությունը գցի նրա վրա։

Էդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց, բայց եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ»:

Կլասիկ քաղաքական գործիչ Edmon Marukyanը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն…

Gepostet von Avetik Chalabyan am Mittwoch, 24. Juni 2020

 

Տեսանյութեր

Լրահոս