Մահացել է Նունե Բեքարյանը
Մահացել է անգլերեն լեզվի բացառիկ գիտակ, վաստակավոր մանկավարժ Նունե Բեքարյանը:
Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:
Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է կզգամ՝ անգամ այնտեղից… ու երբեք ինձ մենակ չեմ զգա:
Գիտեմ, որ միանում ես պապային ու մամային… հեռացած Բեքարյաններին ու Պեպանյաններին … ու Տիրոջ սիրո մեջ՝ նրանց սիրո պակասն էլ չես ունենա:
Գիտեմ… բայց միևնույն է՝ ցավը շաաաատ է մեծ…
Սիրում եմ քեզ… ու կներես, որ հաճախ չեմ ասել քեզ այս բառերը…
Հանգչիր խաղաղությամբ ու Աստված հոգիդ լուսավորի…»:
168.am–ը ցավակցում է Բեքարյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ Նունե Բեքարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է…
Gepostet von Karen Bekaryan am Dienstag, 23. Juni 2020