Արկտիկայի տաքացումը 80 տարով ավելի արագ է ընթանում
Սիբիրում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ, որը փաստում է, որ Արկտիկայում տաքացման արագությունը զգալիորեն արագացել է, գրում է Daily Mail- ը:
Այսպիսով, Ռուսաստանի Յակուտիայի Վերխոյանսկ քաղաքում գրանցվել է 38°C ջերմաստիճան: Փորձագետները նշել են, որ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ դա ռեկորդային ցուցանիշ է Արկտիկայի համար: Դրանից առաջ նմանատիպ ջերմաստիճան է գրանցվել նաև Ալյասկայում, 1915 թվականին:
Ըստ գիտնականների, Արկտիկայի տաքացումը 80 տարով ավելի արագ է ընթանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը