«Մի երազանք ունեն միայն, ու երիցս ճիշտ էր մեծն Ցիցերոնը. ստրուկը չի երազում ազատության մասին, ստրուկը երազում է միայն սեփական ստրուկների մասին». Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկու տասնամյակից ավել տանջվում էի մարդկանց մեծամասնության ստրուկ լինելուց։ Կարծում էի, որ համակարգն ու ձևացորված հասարակական հարաբերություններն են մարդկանց այդպիսին դարձնում, որ նրանք գերեվարված տանջվում ու շնչահեղձ են լինում։ Հավատում էի, որ պետք է կործանել այդ համակարգը փոխել հարաբերությունների կարծրացած սիստեմն ու մարդկանց ազատագրել, որ բոլորը լինեն ազատ, ազատ ապրեն, ազատ արարեն, ազատ խոսեն ու ազատ շնչեն։
Պարզվեց իմ գիտակցության մեջ կառուցված անիրական հողմաղացների հետ էի կռիվ տալիս։ Մարդիկ անգամ չեն հասկանում, թե ինչ ենք անում, ազատ մարդիկ ազատ ծնվում են, իսկ ստրուկները ուղղակի դիտավորությամբ են ստրուկ, դա նրանց դուր է գալիս, այդպես հեշտ է, կոմֆորտ է, անգամ երջանիկ են, որ ստրուկ են։ Դժբախտ են միայն, երբ տեր են կորցնում ու հանգստանում են, երբ նորին են գտնում։
Իսկ երազանքները… Մի երազանք ունեն միայն, ու երիցս ճիշտ էր մեծն Ցիցերոնը. ստրուկը չի երազում ազատության մասին, ստրուկը երազում է միայն սեփական ստրուկների մասին»: