Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը
Քիչ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտավ դատական նիստերի դահլիճ, ուր քիչ հետո հրապարակվեց դատարանի վճիռը վերջինիս կալանավորելու` դատախազության ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ կարճ զրոույց ունեցավ՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանեն իր փաստաբանները:
Իսկ մինչ այդ կարծես թե անհանգիստ վիճակ է ոստիկանների շարքերում։ Կարմիր բերետավորների շարժ է նկատվում, իսկ դիմացի մայթին տեղակայված են մեծաքանակ ոստիկանական ուժեր։
Մինչ դատարան մտնելը, Գագիկ Ծառուկյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ այսօր էլ հաստատում է այն, ինչ նախկինում ասել է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Մինչև հիմա որևէ հիմնավորում չկա, սա քաղաքական պատվեր է, որը բոլորդ էլ տեսնում եք, ժամանակը դա ցույց է տալիս։ Ես գործընկեր էի, հուշագիր էի ստորագրել և սեփականատեր էի, գնում, նայում էին, թե ինչ աշխատանք է կատարված։ Ինչ արել եմ, արել եմ իմ երկրի, ժողովրդի պատվի համար։ Եթե այսօր Ծառուկյանը հայտարարեր օ՜ այս ինչ հոյակապ վարչապետ է, իշխանություն է… Մի բան էլ ժողովրդին գցում են թուրիմացության մեջ, չի կարելի նախկինների հետ կապել։ Նայելով Մուկուչյանին, թե նա ով է եղել, հարց եմ տալիս, որ առաջին ընտրակեղծարարն էր»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և այլ քաղաքական ուժերի հետ նրա համագործակցությանը, Ծառուկյանն ասաց, որ որևէ փաստաթուղթ դեռ չեն ստորագրել, իր թիմը բանակցում է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, Ծառուկյանն ասաց, որ Քոչարյանը պետք է որոշի՝ քաղաքականությամբ զբաղվելո՞ւ է, թե՞ ոչ։