Կինը ստեղծել է ուտելի ավազ և դարձել հայտնի
Կինը կիսվել է ուտելի ավազ ստեղծելու գաղտնիքով: @elleannachristine մականունով օգտատերը տեսանյութը հրապարակել է TikTok սոցիալական ցանցում:
Կինը ցույց է տալիս, թե ինչպես է եգիպտացորենի փաթիլները մանրացնում բլենդերով և ավազի փոխարեն դրանք լցնում մեծ կոնտեյների մեջ:
Տեսանյութը հավաքել է ավելի քան 2.6 մլն դիտում: Որոշ օգտատերեր հիացած էին, իսկ ոմանք կարծում էին, որ լողափին երեխաները կարող են ավազ ուտել՝ կարծելով, թե այն նույնպես կարող է համեղ լինել:
@elleannachristine
Պատրաստեց Անի Գաբուզյանը