«Լոռի»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լոռի»-«Շիրակ» հանդիպումը:
«Լոռի»-ի ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը բացեցին խաղի 37-րդ րոպեին: Աչքի ընկավ Շահինյանը: Սակայն «Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից և խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին, Կոնտեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը: «Լոռի»-«Շիրակ»` 1:1:
Նախօրեին կայացած «Արարատ»-«Նոա» խաղում գրանցվեց ոչ-ոքի: Ավելի ուշ կկայանա «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: