ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը կավելանա 8.8%-ով
ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին կարող են ավելանալ տարեկան մինչև 8,8%-ով, կանխատեսում են Edmunds.com վեբ-պորտալի փորձագետները: Անցյալ ամսվա համեմատ վաճառքի ծավալները ընկել են 11%-ով:
Ճապոնացի ավտոարտադրողները Toyota Motor-ն ու Honda Motor-ը, փորձագետերի կանխատեսմամբ, շուկայում կրկին առաջատարը կլինեն՝ արձանագրելով ամենախոշոր վաճառքի ծավալների աճը՝ նախորդ տարվա նկատելի անկման համեմատ: Ընդ որում ամերիկայի ավտոմոբիլային գիգանտներից կրկին ակնկալում են վատ ցուցանիշներ, General Motors կցուցադրի 1,9% աճ, Ford Motor-ը՝ 0,7%:
Պետք է նշել, որ նմանատիպ փոքրաթիվ աճը բացատրվում է, այդ ընկերությունների ջանքերից բացի, նաև ցածր բազայի էֆեկտով. այդ ժամանակ 2011թ. ճապոնական մեքենաների արտադրության ու վաճառքի ծավալների անկումը բացատրվում է երկրաշարժերի և ցունամիների հետևանքներով:
Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կմնա աշխարհի տնտեսության խոշորագույն «աճի կետ», որը խնդիրներ ունի գործազրկության և սպառողների վստահության անկման առումներով: