«Արարատի» գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը թիմում
«Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։