ԲՀԿ-ն այսօր իր խոսքը կասի

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այսօր ժամը 16:00-ին Կոնյակի գործարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվի հավաքը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկվելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողով  ներկայացրած միջնորդագիրը, ինչպես նաև այն, թե ինչ դիրքորոշում պետք է արտահայտի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված 2011թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930