Տեր-Պետրոսյանը բանակցում է ռուսների հետ` Ծառուկյանի աջակցությունը ստանալու համար
168.am-ի ՀԱԿ-ի աղբյուրների փոխանցմամբ, նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռության հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա այս օրերին բանակցություններ է վարում արտաքին կենտրոնների, հիմնականում` ռուսական քաղաքական շրջանակների հետ:
Այդ բանակցությունների նպատակն այն է, որպեսզի ռուսական համապատասխան շրջանակներն ազդեն Հայաստանի որոշ քաղաքական ուժերի վրա` նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանին սատարելու մասին որոշում կայացնելու համար: Խոսքը հիմնականում վերաբերում է ԲՀԿ-ին. ՀԱԿ-ում հույս ունեն, որ ռուսական որոշակի շրջանակներ կարող են իրենց լծակներով ազդել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վրա, որպեսզի նրա ղեկավարած կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում սատարի ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Վերջինս, մեր աղբյուրների փոխանցմամբ, պատրաստակամություն է հայտնել նախագահական ընտրություններում առաջադրվել միայն այս պայմանով: ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ այս սցենարը միանգամայն իրատեսական են համարում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի