Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին արգելել են աշխատել Ռուսաստանի Առաջին ալիքում

Ռուսաստանի Առաջին ալիքի ղեկավարությունը որոշում է ընդունել փակել Прожекторперисхилтон հաղորդաշարը, հայտնում է RBC Daily-ն:

 

Աղբյուրը նշում է, որ որոշման պատճառն այն է, որ հաղորդման 2 համահեղինակներին՝ Գարիկ Մարտիրոսյանին և Սերգեյ Սվետլակովին, արգելել են աշխատել տվյալ ալիքում:

 

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստն այս առիթով հայտարարել է, որ երկու դերասան-շոումեններին ռեյթինգային հաղորդման մեջ հանդես գալ արգելել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը: Ըստ վերջինի՝ դա բխում է նոր պայմանագրից, որը Մարտիրոսյանն ու Սվետլակովը ստորագրել են ТНТ հեռուստաալիքի հետ:

 

Էրնստը պատմել է, որ ինքը Սենկևիչին խնդրել է այս դեպքում բացառություն անել, սակայն նա «բարի կամք չի դրսևորել»:

 

Прожекторперисхилтон-ն Առաջին ալիքի եթերում է 2008թ.-ից: Մարտիրոսյանի և Սվետլակովի համահաղորդավարներն էին Իվան Ուրգանտն ու Ալեքսանդր Ցեկալոն: Հաղորդման հյուրերից մեկը՝ լրագրող Սերգեյ Դարենկոն, ժամանակին պատմել էր, որ այդ շոուում տեքստերը նախապես գրված են, իսկ իմպրովիզներ անում է միայն Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս