Նորմալ եմ վերաբերում ու վերջ

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը նախորդ գումարման ԱԺ-ում «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը

Մեր հարցին, թե նոր հանձնաժողովի ստեղծումը որքանո՞վ կնպաստի գործի բացահայտմանը, Ս. Նիկոյանը պատասխանեց. «Դուք պետք է ավելի ճիշտ մտածեիք ու հարցն ավելի կոնկրետ տայիք: Մտածում եք` պե՞տք է նման հանձնաժողովը: Ձեր հարցին ես պատասխանում եմ, որ ես նորմալ եմ վերաբերում: Ես եղել եմ այդ հանձնաժաղովի նախագահն ու իմ յուրաքանչյուր ասվածը, յուրաքանչյուրի կողմից յուրովի է մեկնաբանվելու: Այդ իսկ պատճառով ես շատ կարճ ու կոնկրետ կասեմ՝ ես նորմալ եմ վերաբերում ու վերջ»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ներկայացրել է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Գ. Ջհանգիրյանը, նախագծի նպատակն է ժամանակավոր հանձնաժողովի միջոցով ուսումնասիրել և բացահայտել Երևան քաղաքում մարտի 1-ից 2-ը կատարված սպանություններն ու ՀՀ ոստիկանության ու Գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը:

Տեսանյութեր

Լրահոս