Իսրայելի նավթի 30 %-ի մատակարարումը և նավթահանքերի հորատումը կատարում է Ադրբեջանը
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հոկտեմբերի վերջին ձեռնամուխ է լինելու Իսրայելի տարածքային ջրերում (Միջերկրական ծով) գտնվող Med Ashdod նավթահանքի հորատման աշխատանքներին:
Ըստ ադրբեջանական Turan լրատվական գործակալության՝ ներկայիս դրությամբ ավարտված են 6000 մետր խորության վրա գտնվող իսրայելական այդ հանքավայրի մշակման բոլոր աշխատանքները, և ստացված է իսրայելական կառավարության արտոնագիրը: Այժմ իսրայելական շուկայում սպառվող նավթի մոտ 30 տոկոսը Իսրայել է հասնում Ադրբեջանից՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով: Ջեյհանի նավահանգստում ադրբեջանական նավթը բեռնվում է լցանավերի մեջ, որոնք էլ Միջերկրական ծովով այն հասցնում են Իսրայել: