Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ
Սան Պաուլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2825.4) սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդի (2778.9) հետ: Շախմատիստները 35-ական քայլ հետո համաձայնեցին կիսել միավորը: Այս պահին Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր, իսկ Անանդը` 1:
Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա, 2701.1) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2837) և Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան, 2775.3) – Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2775.8) պարտիաները դեռ ընթացքի մեջ են: Դրանց ընթացքին կարող եք հետևել այստեղ: Նշենք, որ 3-րդ տուրում Լևոնը սպիտակներով կխաղա Վալեխոյի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը