«Ժառանգությանը» մտահոգում է, թե ինչո՞ւ են ՀՀ նախագահի կայքէջից բացակայում Ռոբերտ Քոչարյանի հայտարություններն ու ուղերձները

Այսօր ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2011 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հրապարակված նախկին հայտարարությունները, ուղերձները բացակայում ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

Ի պատասխան, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասաց. «Սերվերի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, բացի այդ, դրա համար պետք է առանձին քարտուղարություն պահենք, որ նույն գործը անի»,- ասաց նա` հավելելով, թե ՀՀ նախագահի պաշտոնական կայքը չի կարող տեղեկատվական բազայի դեր կատարել:

Տեսանյութեր

Լրահոս