Բաժիններ՝

Սահակաշվիլին նոր նավահանգստային քաղաքի հիմնարկեքի արարողությանը խոսել է նրա հեռանկարներից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է Սև ծովի ափին Լազիկա նոր քաղաքի կառուցման հիմնարկեքի արարողությանը. տեղեկացնում է apsny.ge գործակալությունը:

«Մենք այսօր սկսել ենք Լազիկայի կառուցումը: Լազիկան լինելու է Սև ծովի ամենամեծ նավահանգիստը, քանի որ ամենախոր ստորջրյա կանիոնը հենց այստեղ է: Դա կլինի Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհը: Այստեղ կստեղծվեն ձեռնարկություններ, կներդրվեն շատ մեծ գումարներ, համայն աշխարհի ներդնողները կստեղծեն նոր ընկերություններ, կկառուցվեն հարյուրավոր նոր հյուրանոցներ: Մենք համայն աշխարհին կզարմացնենք մեր տաղանդով: Լազիկան սկիզբ կդնի տարածաշրջանի զարգացմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս