![](/banners/BeFunky-design.jpg)
Պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար Հունաստանին ժամանակ պետք է տալ. Ֆրանսիայի վարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/france-prime-minister.jpg)
Հունաստանին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել պարտքային ճգնաժամի ծանր շրջանը հաղթահարելու և սեփական ֆինանսական համակարգը բարեփոխելու համար: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն: Այս մասին հաղորդում է France 24-ը:
«Հունաստանի դուրս բերումը եվրոգոտուց չպետք է դառնա ճգնաժամի հաղթահարման որոշում»,-ասել է նա: Նա նշել է, որ Հունաստանը ժամանակ կստանա` միայն բարեփոխումների դիմաց: