Բաժիններ՝

Մի շարք կազմակերպություններ կստանան գույքահարկի գծով արտոնություն, որոնք են դրանք

Վաղը՝ ապրիլի 28-ին, կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում է մի շարք կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություն տալու հարցը:

Մասնավորապես՝ «Հայաստանի նկարիչների միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 9381284 /ինը միլիոն երեք հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր ութսունչորս/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական
կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով
3244259 /երեք միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր հիսունինը/
դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 3160269 /երեք միլիոն հարյուր վաթսուն հազար երկու հարյուր վաթսունինը/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

«Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպության
նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 6540987
/վեց միլիոն հինգ հարյուր քառասուն հազար ինը հարյուր ութսունյոթ/ դրամի չափով գույքահարկի վճարումից:

Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային
կազմակերպության մասնաճյուղի նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն` ազատելով 290544 /երկու հարյուր իննսուն հազար հինգ հարյուր քառասունչորս/ դրամի չափով գույքահարկի վճարումից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս