Հոգեկան առողջության վրա մեծ ազդեցություն ունի բնակության վայրը

Բնակության վայրը մեծ նշանակություն ունի մարդու հոգեկան առողջության համար: Նոր հետազոտությունը պնդում է, որ երբ մարդիկ աղքատ թաղամասերից տեղափոխվում էին ավելի ապահովված ու բարեկեցիկ թաղամասեր, նրանց հոգեկան առողջության վիճակը զգալիորեն բարելավվում էր:

Ինչպես հաղորդում է health.com-ը, բարելավում նկատվում էր նույնիսկ այն դեպքում, երբ մի թաղամասից մյուսը տեղափոխվելուց հետո մարդիկ ավելի շատ գումար չէին աշխատում:

«Եթե դուք տեղափոխվում եք մեկ այլ բնակավայր, որտեղ աղքատությունը 13%-ով պակաս է նախկին բնակավայրի աղքատության մակարդակից, ապա ձեր հոգեկան առողջության վիճակը բարելավվում է այնքանով, որքանով կբարելավվեր, եթե ձեր եկամուտն ավելանար 13.000-ով»,- նշել է հետազոտության ղեկավար Ջենս Լյուդվիգը:

Նշենք, որ գիտնականների այս խումբը նախկինում  նմանատիպ մի հետազոտություն էլ էր անցկացրել: Արդյունքում նրանք պարզել էին, որ աղքատության ավելի ցածր մակարդակ ունեցող թաղամասերում կամ քաղաքներում ապրող կանանց մոտ գիրանալու ռիսկը նվազում է 19%-ով, իսկ երկրորդային դիաբետով հիվանդանալու հավանականությունը` 22%-ով:

Տեսանյութեր

Լրահոս