Բաժիններ՝

Կարանտինային պայմաններում ո՞ր բառերն են թուրքերն ավելի շատ փնտրում Google-ում

Թուրքիայում Միջազգային էլեկտրոնային նախաձեռնությունների կազմակերպության ղեկավար Ահմեթ Մուհամեդ Չալմուքը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքը, թե կարանտինային ռեժիմի պայմաններում Թուրքիայում մարդիկ որ բառերն ու արտահայտություններն են փնտրում «Google» որոնողական համակարգում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում է գտնվում «EBA TV» կայքը։ Այն ուսումնական կայք է, որի միջոցով դպրոցականները հետևում են դասերին։

Երկրորդ հորիզոնականում իսպանական «Թղթե տնակ» (La Casa De Papel) հեռուստասերիալն է։

Երրորդ հորիզոնականում սոցիալական աջակցության համար դիմումների կայքն է։

Ամենաշատ որոնվող բառերի և արտահայտությունների առաջին տասնյակում հիմնականում տեղ են զբաղեցնում նաև վարկերի համար տարբեր բանկեր դիմելու նպատակով կատարված որոնումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930