50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշմամբ կավելացվի պետական կառավարման համակարգի աշխատողների թիվը։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»,- ասված է որոշման մեջ:
Այսինքն՝ 50-ով կավելանա կառավարությանը ենթակա մարմինների հաստիքների թիվը:
Հիշեցնենք, որ, թեև 2019 թվականի օպտիմալացման արդյունքում ակնկալվում էր պետական համակարգում հաստիքների թվի կրճատում, սակայն ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը, 2019 թվականի համեմատ՝ ավելացել է 534 միավորով. ամենաշատ հաստիքները կավելանան կառավարության աշխատակազմում: