Քաղաքացիական և դատական համակարգում մենք ունենք սաբոտաժի դեպքեր. վարչապետ
Քաղաքացիական և դատական համակարգում մենք ունենք սաբոտաժի դեպքեր, բայց հարցը հետևյալն է՝ 450 հազար դրամ աշխատավարձով և կաշառքի ընկալում ունեցող դատավորին հանենք, որտեղի՞ց տեղը լավ դատավոր գտնենք, որ գա աշխատի, և նույն խնդիրն է նաև Քաղաքացիական ավիացիայում: Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հակադրություն կա պետական համակարգում բարձր աշխատավարձերի դեմ և աշխատանքը լավ կատարող պաշտոնյաների մասին քննարկումների միջև:
«Պետական համակարգը երկրի լիդերն է, և նրանից է կախված, թե ինչպես երկիրը կտանի»,- ասաց նա:
Վարչապետը խոսեց նաև կադրային ջարդ չիրականացնելու՝ իրենց նախահեղափոխական խոստումների մասին, և շեշտեց, որ խնդիր է դրված՝ փոխել աշխատողի մտածողությունը, և ոչ թե՝ նրանց կապել նախկինների հետ և հեռացնել աշխատանքից:
Ինչ վերաբերում է իր նշանակած պաշտոնյաների առնչությամբ հարուցված քրեական գործերին, ապա Փաշինյանն ասաց, որ դրա պատճառն այն է, որ վերջիններն իրենց պահել են նախկինների պես և այսօր հայտնվել ենթադրյալ կոռուպցիոն գործերում: