
Ստեփանակերտում քլրորաջրով ախտահանվում են բոլոր ճանապարհները

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:
Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:
Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ: