Բաժիններ՝

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 36-ով

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 36-ով: Առողջացածների թիվը 197 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7164 քաղաքացի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է, մահվան դեպքերը 13-ն են։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է, որ մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս