Վրեժ Կիրակոսյանը երգի պրեմիերա է ներկայացնելու
Առաջիկայում տեղի կունենա XFactor նախագծի 2011թ. հաղթող Վրեժ Կիրակոսյանի և «Sony Music» ընկերության հետ համատեղ ստեղծած երգի պրեմիերան:
Նշենք, որ «Sony Music» ընկերությունը պայմանագիր էր կնքել XFactor նախագծի հայաստանյան հաղթողի հետ` հնարավորություն տալով հաղթողին ձայնագրել երկու սինգլ, ինչպես նաև նկարահանել տեսահոլովակ:
«Sony Music» ընկերության մոսկովյան մասնաճյուղը Վրեժ Կիրակոսյանին երգեր է ուղարկել, նա էլ Նադեժդա Սարգսյանի և «Շանթ» հեռուստաընկերության օգնությամբ ընտրել է համաշխարհային ճանաչում ունեցող դասական ստեղծագործություն, որը նա կկատարի դասականի և ռոքի համադրությամբ:
Ստեղծագործության ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը` Պյոտոր Ֆերենցի ղեկավարությամբ: