Կառավարությունը 269.000 եվրո կվճարի՝  ՄԻԵԴ-ի 3  վճռի պահանջով

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց որոշում, որով պետական բյուջեից 9000 եվրոյին համարժեք գումար կհատկացնի կառավարության աշխատակազմին «Առուշանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ  79501/12 գանգատ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի մարտի 19-ի որոշման հիմքում կառավարության միակողմանի հայտարարությամբ ստանձնած պարտավորության կատարման համար:

Մեկ այլ որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 43478/11գանգատ) վճռի պահանջները կատարելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվից վարչապետի աշխատակազմին հատկացվեց 1,200 եվրոյին համարժեք դրամ:

Եվ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված երրորդ  որոշմամամբ էլ՝ «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատN14156/07) կառավարությունը կվճարի  259,000 եվրոյին համարժեք դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930