Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքները կարող են կրճատվել
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է կրճատել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների թիվը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
ՈՒԵՖԱ-ն մտահոգված է, որ Հռոմը և Բիլբաոն չեն հասցնի նախապատրատսվել Եվրոպայի առաջնությանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Թեպետ Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով, սակայն վերջնական ժամանակացույցը և քաղաքների մասին պաշտոնական լուրեր չկան: