Պատրաստում ենք տնական, համեղ և օգտակար շաուրմա
Բաղադրիչներ
1. Լավաշ – 3 հատ
2. Հավի կրծքամիս (կամ այլ միս) – 1 հատ
3. Կաղամբ
4. Վարունգ – 2 հատ
5. Բուլղարական պղպեղ – 1/2 հատ
6. Լոլիկ – 1 հատ
7. Կանաչիներ – 30 գ
8. Սխտոր – 1/2 պճեղ
9. Թթվասեր – 6 ճ/գ
10. Աղ, սև պղպեղ
11. Կեչուպ – 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը մանր կտրատել և տապակել բուսական յուղով: Ավելացնել աղ և սև պղպեղ, սառեցնել:
2. Կաղամբը մանր կտրատել: Վարունգները, պղպեղները և լոլիկները երկարավուն կտրատել:
3. Կանաչիները մանր կտրատել:
4. Թթվասերին ավելացնել սխտոր, աղ և սև պղպեղ:
5. Ավելացնել կետչուպը, խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
6. Լավաշի վրա դնել միջուկը և փաթաթել ծայրերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը