Բաժիններ՝

Ոչ հիմնավոր, բայց բավարար հիմքեր

Մեր պաշտոնյաների գործունեության արդյունավետության վերաբերյալ կարող են տարբեր կարծիքներ լինել՝ լավ կամ վատ։ Սակայն մի բանում նրանց ունակությունն անգերազանցելի է. կարողանում են խոսքն այնպես կառուցել, որ ոչ ոք ոչինչ չհասկանա։ Այսինքն՝ պատասխանել հարցին և միաժամանակ՝  չպատասխանել։

Օրինակ, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր դասական օրինակ է ցույց տվել՝ խոսելով հացի գնի թանկացման մասին։ Tert.am-ի ի հրապարակման այդ հատվածը դրա ապացույցն է։ «Վերջին երկու շաբաթներին հացի գինը 10-20 դրամով թանկացնելու համար, ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի, բավարար հիմքեր կան: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա ընդգծեց, որ ինքը չի կարող ասել, թե արդյո՞ք այդ հիմքերը բավարար չափով հիմնավորված են: Իսկ պատճառը, ըստ նրա, միջազգային շուկայում ցորենի ու ալյուրի գների թանկացումն է»:

Դե արի ու հասկացիր։ Բավարար հիմքեր կան։ Սակայն այդ հիմքերը բավարար հիմնավոր կարող են չլինել։ Սա հիշեցնում է «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոս Մաքսիմ Պոդբերյոզովիկովի խոսքերը Դետոչկինի մասին՝ «Он конечно виноват, но он… не виноват»։

Արտակ Շաբոյանը նաև նշել է, որ հաց արտադրող ու վաճառող հարյուրավոր ընկերություններ կան, և մրցակցության տեսանկյունից այս ոլորտում խնդիր չի տեսնում՝ շեշտելով, որ գնագոյացումն ու գնային քաղաքականությունը Հայաստանում ազատ է ոչ միայն՝ հացի, այլ նաև մյուս շուկաներում, և ապրանքների գները ձևավորվում են շուկայում՝ առաջարկի ու պահանջարկի ներքո։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս