«Ավանդները չվերադարձնելու որևէ քննարկում չի եղել: Չի կարող կառավարությունը քննարկել նման բան». Տիգրան Խաչատրյան

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում շատ բանկեր կամ այլ ֆինանսական կառույցներ այս օրերին հրաժարվում են քաղաքացիներին վարկեր տրամադրել:

Այն քաղաքացիներին, որոնք բանկերում ունեն ավանդներ, այլ կերպ ասած՝ ավանդատուներին,  հետաքրքրում է, թե արդյո՞ք բանկերը կարող են որոշում կայացնել և չտալ ավանդատուների տոկոսները:

Անգամ լուրեր կային, թե կառավարությունում քննարկվել է ավանդատուների տոկոսները չտալու հարցը,  168.am-ի հարցին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօրվա ասուլիսում  հերքեց կարճ պատասխանով.

«Ավանդները չվերադարձնելու որևէ քննարկում չի եղել: Չի կարող կառավարությունը քննարկել նման բան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930