«Չեմ կարծում, որ ոչ պրոֆեսիոնալ տնտեսագետի կարծիքը կարևոր է պրոֆոսիոնալ տնտեսագետի համար, ինչպիսին պարոն Բագրատյանն է»

«Կառավարությունը կքննարկի ու իր տեսակետը կհայտնի: Ես վանգաիզմով չեմ տառապել, որ կանխատեսեմ, թե ի՞նչ կորոշի կառավարությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը հիշեցնենք, տեղ է գտել Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Ըստ նրա` Հ. Բագրատյանի ներկայացրած նածագիծը բացառապես կառավարության խնդին է ու կառավարությունն իր եզրակացությունն այս հարցի շուրջ կտա:

«Ինչ վերաբերում է Բագրատյանի նախագծին, ես մանրամասն խնդիրը չեմ ուսումնասիրել, տեղյակ չեմ, մանավանդ, որ պրոֆեսիոնալ տնտեսագետ չեմ: Չեմ կարծում, որ ոչ պրոֆեսիոնալ տնտեսագետի կարծիքը կարևոր է պրոֆոսիոնալ տնտեսագետի համար, ինչպիսին պարոն Բագրատյանն է: Մեր խորհրդարանում, մեր կուսակցությունում կան պրոֆոսիոնալ տեսագետներ, որոնք կարտահայտեն իրենց կարծիքը: Տնտեսության մասին ես լռում եմ, ու լսում եմ խելացի տնտեսագետներին»,- ասաց Շարմազանովը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս