Բաժիններ՝

Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները

Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները: «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը:

«Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել դուրս բերել այն օտարերկրյա նավերը, որոնք դեռ գտնվում են մեր երկրի ջրային տարածքներում: Ստեղծված իրավիճակը նաև նպաստել է, որ դադարեցնենք երկիր ժամանող բոլոր տեսակի ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները, քանի որ այն ստեղծում է հավելյալ ռիսկ բնակչության համար»,-նշել է Կրուսը:

Նա տեղեկացրել է, որ կշարունակեն թռիչքներ իրականացնել բեռնափոխադրող ինքնաթիռները:

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսն էլ իր հերթին հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել Աշխատանքի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս