Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, եւ արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել եւ ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ եւ մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին եւ պահանջել ընդունել եւ վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ եւ մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս