Բաժիններ՝

Հայ-վրացական գործարար համաժողով Բաթումում

Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը սեպտեմբերի 27–29 Բաթումում կանցկացնեն Georgia–Armenia Business Forum 2012 խորագրով գործարար համաժողովը։
Ըստ «էՔՍՊՈՄԵԴԻԱ» ՍՊԸ–ի տարածած հաղորդագրության՝ համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ` շինարարության, քարի մշակման, բժշկության, սննդամթերքի, ըմպելիքների արտադրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Վրաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կողմից կմասնակցեն քսանից ավել կազմակերպություններ հետևյալ ոլորտներից` շինարարություն, տեքստիլ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, ապահովագրություն, վառելիք, Էլեկտրոտեխնիկա, տպագրություն, էներգետիկա և այլն, որոնք պատրաստ են ընդունել իրենց հայ գործընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս