Բաժիններ՝

Իրանական նավթի օրական վաճառքի ծավալը հասել է 1.5 միլիոն բարելի

Իրանական նավթի օրական վաճառքի ծավալն ավելացել է և հասել 1.5 միլիոն բարելի: Այս մասին այսօր տեղի ունեցած Իրանի խորհրդարանի փակ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին:

Վերջինիս խոսքերով՝ նավթի վաճառքի ծավալի մեծացումը կապված է ցրտերի վրա հասնելու հետ՝ ընդգծելով, որ նավթի վաճառքի մեծացումը հանգեցրել է բյուջեի արժույթային համալրման մեծացմանը: Ղասեմին հավելել է, որ իրենք Քաթարի հետ համատեղ հավասար բաժնեմասով գազի արդյունահանում են իրականացնելու սահմանային գազի հանքավայրում։ Արդյունահանումը կարող է սկսվել հաջորդ տարվա գարնանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս