Օրինագիծ՝ ճգնաժամային իրավիճակում գործատուների և աշխատողների հոգսը թեթևացնելու համար
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ Կարանտինի նպաստի տեսակ, կարծում եմ այս ճգնաժամային իրավիճակում գործատուների և աշխատողների հոգսը թեթևացնելու համար անհրաժեշտ է արագացված ռեժիմով ընդունել այս օրենքի նախագիծը:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ կետով․
« 6) Կարանտինի»:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 12.1 հոդվածով․
1. «12.1. Վարձու աշխատողին կարանտինի ընթացքում տրվող նպաստը:
1) Վարձու աշխատողին տնային (ամբուլատոր) պայմաններում վարակիչ հիվանդությունների պատճառով կարանտինի անհրաժեշտության դեպքում նպաստ է տրվում՝ 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից.
2) հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող աշխատողի դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տարածվում է 2020թ մարտի 16-ից սկսած իրավահարաբերությունների վրա»:
Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը,որ ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ՀՀ օրենսդրությամբ…
Gepostet von Sedrak Asatryan am Samstag, 28. März 2020