Բաժիններ՝

Հայկական ատոմակայանը կանգնել է կապիտալ վերանորոգման

Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին նշված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում:
Ի պատասխան հարցի, թե նախկինում ՀԱԷԿ-ի աշխատանքի նման՝ 80-ից ավելի օր տևող ժամկետով դադարեցումներ եղել են, թե ոչ, նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ հայկական ատոմակայանը կապիտալ վերանորոգման կանգնում է ամեն 4 տարին մեկ:
«Սա միջազգային չափորոշիչներով պահանջում է այնքան ժամանակ, ինչքան մենք հիմա սահմանել ենք: Սա միջազգային պարտադիր պահանջ է և այստեղ որևէ արտառոց բան չկա»,-ասաց Լուսինե Հարությունյանը:
Լուսինե Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի լինի, քանի որ «կփոխարինվի այլ հզորություններով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս