Մունկի «Ճիչը» կտավի սեփականատերը հայտնի կլինի
Նորվեգացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անանուն սեփականատերն առաջին անգամ ստեղծագործությունը ցույց կտա հանրությանը: Անանուն սեփականատերն աշխատանքը գնել է աճուրդի ընթացքում: Գնորդի ինքնությունը մինչ այժմ գաղտնի է մնում:
Ինչպես հաղորդում է «The New York Times» թերթը, նկարը կցուցադրվի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ հոկտեմբերի 24-29-ը: Մունկի «Ճիչը» կտավը, որն աշնանը կցուցադրվի Նյու Յորքում, նկարված է յուղամատիտով և, ինչպես նշում են փորձագետները, 1893-1910-ական թթ. Մունկի նույն սյուժեով արված 4 կտավներից ամենագունեղն է: