Ֆուտբոլիստներ, ովքեր դժգոհ չեն Եվրոպայի առաջնության հետաձգումից
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետաձգումը պատմական իրադարձություն է: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնիսկ կորոնավիրուսային համաճարակն անվանեց «պատմության ամենամեծ ճգնաժամը, որի հետ բախվել է ֆուտբոլը»: Բայց ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դժգոհ, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է։ Հետաձգումը կարող է նրանց տալ առաջնությանը մասնակցելու հնարավորություն։
Հարի Քեյն և Մարկուս Ռեշֆորդ (Անգլիա)
Հունվարին Քեյնը վիրահատվել էր, և այդ ժամանակից չի հայտնվել դաշտում: Անցած շաբաթ հարձակվողը սկսեց մարզվել գնդակով։ Բայց այժմ արագ վերականգնվելու անհրաժեշտություն չկա, քանի որ Անգլիայի առաջնությունը դեռ դադարեցված է, իսկ Եվրո-2020-ը դարձավ Եվրո-2021։
Հունվարին Ռեշֆորդը նույնպես վնասվածք ստացավ․ նա մեջքի լուրջ վնասվածք ունի: Սուլշերն ասում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Անգլիայի գավաթի եզրափակչին: Նախակորոնավիրուսային աշխարհում սա նշանակում էր մայիսի 23-ը: Բայց մարզիչը նաև չի բացառել, որ Մարկուսը բաց կթողներ Եվրոն:
Նման իրավիճակում մարզիչները մտածում էին, որ հավաքական կվերադառնա Վարդին, բայց եթե չլինեն նոր վնասվածքներ, ապա այս երկու ֆուտբոլիստները կմասնակցեն Եվրո-21-ին։
Ուսման Դեմբելե (Ֆրանսիա)
Այս մրցաշրջանում Դեմբելեն «Բարսայի» կազմում անցկացրեց Լա Լիգայի ընդհանուր առմամբ 5 հանդիպում: Փետրվար ամսվա սկզբին նա գրեթե ապաքինվել էր վնասվածքից, բայց անմիջապես մարզման ժամանակ մկանային նոր վնասվածք ստացավ: Ֆուտբոլիստի վիրահատությունից հետո նրա վերականգնման ժամանակահատվածը վեց ամիս է: Դեմբելեն հաստատ չէր խաղա Եվրոյում 2020 թվականին: Ճիշտ է, ոչ ոք երաշխիքներ չի տա, որ նա լավ կլինի հաջորդ ամառ: 2,5 տարի «Բարսելոնայում» 22-ամյա ֆրանսիացին արդեն ստացել է 9 վնասվածք:
Մամֆիս Դեպայ, Իեթրո Ուիլյամս և Դոնիել Մալեն (Նիդեռլանդներ)
Անցյալ տարի Դեպայը հրաշալի շրջան անցկացրեց «Լիոնում»՝ 9 + 2՝ Ֆրանսիայի առաջնության 13 հանդիպումներում, իսկ Չեմպիոնների լիգայի հինգ խաղում՝ 5 գոլ: Թվում է, թե սա նրա կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Դեկտեմբերին Մամֆիսը վնասվածք ստացավ և բաց պետք է թողնի վեց ամիս։ Դեպեյը համառ աշխատում էր, որպեսզի կարողանա վերականգնվել մինչև Եվրոն, բայց միայն մարզումներին վերադառնալը բավարար չէր, պետք է լավ մարզավիճակ ունենալ։
Հիմա Դեպայը հանգիստ կարող է պատրաստվել Եվրո-2021-ին։
Հունվարին «Նյուքասլի» պաշտպան Իեթրո Ուիլյամսը և ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը նույնպես վնասվածքներ ստացան: Երկուսն էլ դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։
Նիկլաս Զյուլե (Գերմանիա)
24-ամյա պաշտպանը վնասված ստացավ հոկտեմբերի վերջին:
«Սա շատ վատ նորություն է: Նրա կորուստը ցավալի է մեզ համար»,- ասաց Յոահիմ Լյովը: Այնուհետև «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը ասաց, որ նա կարող է մոռանալ Եվրոյի մասին. «Ամենադժվար վնասվածքը, որը կարող էր ստանալ: Թվում է, թե նրա համար մրցաշրջանն ավարտված է, և նրա ելույթները Եվրոպայի առաջնությունում հետաձգվում են, մենք կարող ենք ամբողջությամբ մոռանալ դրա մասին: Նա, հավանաբար, պատրաստ կլինի նոր մրցաշրջանին»:
Ո՞վ գիտեր, որ Եվրոյի պատմության մեջ առաջին անգամ այն կհետաձգվի: Չնայած Զյուլեն դժվարությամբ կարող էր վերադառնալ մինչև Եվրոպայի առաջնություն։ Մարտի 5-ին, լուրջ վնասվածքից հետո առաջին անգամ, նա սկսեց աշխատել գնդակի հետ:
Էդեն Ազար (Բելգիա)
Բելգիացին շարքից դուրս եկավ փետրվարի վերջին, իսկ մարտի սկզբին Նահանգներում վիրահատության ենթարկվեց: Վերականգնման ժամկետը չի նշվում, բայց սպասվում էր, որ Ազարը պատրաստ կլինի մինչև մայիսի վերջ:
«Ես անընդհատ կապի մեջ եմ Էդենի հետ: Համոզված եմ, որ նա կվերականգնվի մրցաշրջանի վերջին խաղում»,- այն ժամանակ ասել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
Ժելսոն Մարտինես (Պորտուգալիա)
«Մոնակոյի» կիսապաշտպանը կարող էր բաց թողնել Երոպայի առաջնությունն իր իսկ սխալի պատճառով։ Նա խաղի ընթացքում երկու անգամ առճակատում ունեցավ մրցավարի հետ, ինչի համար որակազրկվեց 6 ամսով։ Ստացվում է, որ նա հնարավորություն չէր ունենա ապացուցել իր որակները և հրավիրվել ազգային հավաքական։
Արտյոմ Բեսեդին (Ուկրաինա)
Ուկրաինացի ֆուտբոլիստը չունի վնասվածք, բայց ունի խնդիրներ՝ դոպինգ թեստերի հետ կապված։ Նրան արգելել էին մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Նիկոլո Ձանիոլի (Իտալիա)
«Ռոմայի» 20-ամյա կիսապաշտպանը վիրահատվել է հունվարին: Վերականգնման ժամանակը վեց ամիս է: Բժիշկը, ով վիրահատել է Ձանիոլիին, ասել է, որ խաղացողը Եվրո վերադառնալու հնարավորություն ունի: Բայց հիմա նա կարող է ռիսկի չդիմել և հանգիստ պատրաստվել՝ ըստ պլանի:
Սիրարփի Աղաբաբյան