Ռուսաստանը ներել է Հյուսիսային Կորեայի 11 մլրդ դոլարի պարտքը
Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ստորագրել են համաձայնագիր՝ փաստացի Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի 11 մլրդ դոլար պարտքը դուրս գրելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հաղորդում է RIA Novosti-ն:
Կողմերը համաձայնության են եկել 4-ամյա բանակցություններից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուբլու կարգավորման ժամանալ, որով արտահայտված է ԿԺԴՀ-ի պարտքը, պետք է վերածվի դոլարի:
Ռուսաստանը հանդիսանում է ԿԺԴՀ-ի՝ ԽՍՀՄ-ին ունեցած պարտքերի իրավահաջորդը: Հյուսիսային Կորեային տրամադրվող վարկային գիծը խորհրդային ղեկավարությունը բացել է 20-րդ դարի կեսին:
Բացի պետական վարկերից՝ Խորհրդային Միությունը ԿԺԴՀ-ի մատակակարել է էներգառեսուրսներ, ծանր արդյունաբերության արտադրանք և պարեն:
Բացի այդ ՝ ԽՍՀՄ-ի օգնությամբ Հյուսիսային Կորեայում կառուցվել է 70 արտադրական ձեռնարկություն: